Քաղաքական 12:05 25/01/2018 Հայաստան

Եվրոպայի Խորհրդում Հայաստանը տեխնիկական նոկաուտի ենթարկեց Ադրբեջանին

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Եվրոպայի խորհդում նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները հիշեցնում են սպորտային լեզվով ասած տեխնիկական նոկաուտ, երբ մրացվարը կամ ռինգի բժիշկը որոշում է, որ սպորտսմեններից մեկը ստացված վնասվածքների կամ մի քանի ծանր հարավածներից հետո ի վիճակի չէ շարունակել պայքարը։ Կարող ենք պնդել, որ Եվրոպայի խորհրդի շրջանակներում Ադրբեջանը տեխնիկական նոկաուտի է ենթարկվել և դուրս է մնացել երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հաստատման մրցապայքարից։

2001թ. հունվարին Հայաստանը և Ադրբեջանը միասին դարձան եվրոպական այս հեղինակավոր կառույցի անդամ, և անցած ամբողջ տարիների ընթացքում Եվրոպայի խորհուրդը՝ մասնավորապես ԵԽ խորհդարանական վեհաժողովը, դարձան հայ-ադրբեջանական մրցապայքարի հերթական թատերաբեմը։ Եվ ի՞նչ եղավ այդ 17 տարիների ընթացքում։

Նախորդ օրը ԵԽ կատարած այցելության շրջանակում Նախագահ Սարգսյանը ամփոփեց Հայաստանի անցած ուղին և ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ «մենք կատարել ենք Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած՝ Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները»։ Նախագահ Սարգսյանի հետ հանիդպումներում ԵԽ ղեկավարները շռայլորեն գովասանքներ էին հնչեցնում Հայաստանի վերաբերյալ և մատնանշում ձեռք բերված առաջընթացը։

Իսկ նույն ժամանակ Ադրբեջանը ստանում էր եվրոպական գործընկերների խիստ քննադատության հերթական չափաբաժինը՝ հարևան երկրից առևանգված լրագրողին ազատազրկելու համար։ Զուգահեռաբար ԵԽ նախարարների կոմիտեում լրջորեն քննարկվում է կազմակերպությունում Ադրբեջանի անդամակցության դադարեցման հնարավորությունը՝ ՄԻԵԴ վճռի չկատարման և ժողովրդավարական հետընթացի հիմքով։

Չթվա, թե hայաստանյան ժողովրդավարությունը անթերի վիճակում է և այլևս անելիք չկա։ Ընդհակառակը, դեռ բավական ճանապարհ ունենք անցնելու հասուն ժողովրդավարական ինստիտուտներ ունենալու և դրանց արդյունավետ գործունեությունն ապահովելու ուղղությամբ։ Խնդիրը դինամիկան է, առաջընթացի տեմպերը և  զարգացման տեսլականը։

Թեև ժողովրդավարական զարգացման առումով Ադրբեջանը Հայաստանի համար երբեք էլ չափանիշ չի եղել, բայց հանգամանքների բերումով, մասնավորապես ԼՂ հակամարտության հետ կապված, այս երկու պետությունները ԵԽ-ում դրվում էին մի զամբյուղի մեջ։ Այսօր կարող ենք փաստել, որ իրողությունն այլևս փոխվել է․ Ադրբեջանը հետ է մնացել տարածաշրջանի երկրներից, ավելին, դուրս է մնացել ժողովրդավարական շրջանակներից։

Ադրբեջանն ընկալվում է որպես ավտորիտար, կլանային կառավարմամբ երկիր, որն իր ռազմատենչ ու ագրեսիվ քաղաքականությամբ, մարդու իրավունքների շարունակական ոտնահարմամբ, կեղտոտ լոբբիստական գործունեությամբ վտանգում է ամբողջ ԵԽ իրավական համակարգը։ Այս մասին բաց տեքստով խոսեց նաև Հայաստանի Նախագահը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում։ Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ նախագահը լսարանին ի ցույց դրեց սեփական իրավունքների համար պայքարող Արցախի ժողովրդի և բռնապետական Ադրբեջանի անհամատեղությունը։ 

Հայաստանի նախագահը խոսեց նաև Եվրոպայի խորհրդի կարևորության, դրա բարեփոխումների և նոր լիցք հաղորդելու մասին՝ արտահայտելով Հայաստանի աջակցությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովը գումարելու գաղափարին։ ԵԽ-ում առկա ներքին ճգնաժամի ֆոնի վրա նման սատարող հայտարարությունները կենսական նշանակություն ունեն կառույցի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։

Մյուս կարևոր շեշտադրումը, որ ԵԽԽՎ-ում կատարեց նախագահ Սարգսյանը, այն էր, որ Հայաստանն ապացուցեց, որ ի զորու է համատեղելու տարբեր ինտեգրացիոն կառույցներում իր ներգրավումը և նույնիսկ դառնալու համագործակցության օրինակելի մոդել։ Հստակ պատասխան տրվեց նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին առնչվող հարցին։

Եվ այդ ամենի ֆոնին լուսանցքում հայտնված Ադրբեջանի պատվիրակությանն այլ բան չէր մնում քան դիմել ցածր քարոզչական հնարքի։ Բայց դա էլ չօգնեց։ Տեխնիկական նոկաուտից առաջ վերջին հարվածը թերևս Ադրբեջանը ստացավ, երբ ԵԽԽՎ-ում այդ երկրի պատվիրակության ղեկավարի հնչեցրած հարցին ի պատասխան արժանացավ Նախագահ Սարգսյանի կտրուկ հակադարձմանը կապված ադրբեջանական պրոպագանդայի ամենատարածված թեզերից երկուսին՝ Խոջալուի դեպքերին և Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ 1993թ․-ի բանաձևերի չկատարմանը։

Այսպիսով՝ հուսանք, որ Ադրբեջանն այլևս չի կարողանա Հայաստանին խանգարել ժողովրդվարացման գործընթացին, և մեր համար զարգացման չափանիշ կլինեն ժողովրդավարության տեսակետից ավելի «ծանրաքաշ» երկրները։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}