Հայաստանն ամեն ինչ անում է, որ պահպանի ռազմական բալանսը. Շավարշ Քոչարյան
«Այնքան հայտարարություններ են արվում Ադրբեջանի կողմից: Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը` ներառյալ նաև օգտվելով մեր դաշնակցային հնարավորություններից, ընդորում՝ շատ ավելի մատչելի գներով է ստանում սպառազինությունը»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը որևէ սահմանափակում չունի Ռուսաստանից զենք գնելու հարցում:
Հարցին, թե Հայաստանը չի՞ պատրաստվում արձագանքել այդ հայտարարությանը, փոխնախարարը նշեց. «Մենք խնդիր չունենք Ալիևի ամեն ասածին պատասխանելու, մենք խնդիր ունենք պահպանելու ռազմական բալանսը և այդ ուղղությամբ քայլեր կատարվում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան