Վրաստանը հայկական եկեղեցուն շուրջ 250 հազար դոլարի փոխհատուցում կվճարի
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել խորհրդային շրջանում հասցված վնասի համար փոխհատուցում վճարել կրոնական համայքներին։ Այս մասին տեղեկացնում է «Բլագովեստ-ինֆոն»։
Համաձայն կրոնի հարցերով Վրաստանի պետական գործակալության որոշման՝ հայկական եկեղեցին 237 հազար դոլար փոխհատուցում կստանա։
Այս որոշման շրջանակներում Վրաստանի մահմեդական համայնքը կստանա 800 հազար դոլարի, կաթոլիկ համայնքը՝ 180 հազար դոլարի, իսկ հրեական համայնքը՝ 118 հազար դոլարի փոխհատուցում։
Նշվում է, որ Վրաստանի կրոնական համայնքները ապագայում ևս փոխհատուցում կստանան։