Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը համաքայլ են ընթանում
Ջիբլարթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) երկրորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Շարմա Հեմանտին:
ՀԱՕԿ լրատվականը հայտնում է, որ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Գերգելի Անտալիի (Հունգարիա) հետ:
Երկու տուրից հետո Արոնյանը և Մկրտչյանը 1.5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 36-րդ և 137-րդ տեղերը:
Այսօր երրորդ տուրում Լևոնը կխաղա Սառա Հոլտի (Գերմանիա), Լիլիթը՝ Ֆաբիեն Լիբիժևսկու (Ֆրանսիա) հետ:
Հարակից հրապարակումներ`
- Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանի սենսացիոն ոչ-ոքին
- Լևոն Արոնյանը հանդես կգա Tradewise Chess Festival-ում