Մահացել է երգչուհի և դերասանուհի Լյուդմիլա Սենչինան
Այսօր առավոտյան Պետերբուրգում 67 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սենչինան:
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ այս մասին հայտնել է երգչուհու պրոդյուսեր Վլադիմիր Անդրեևը:
«Լյուդմիլա Պետրովնան այսօր առավոտյան ժամը 08:30-ին մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: Նա հիվանդ էր մեկուկես տարի»,- ասել է Անդրեևը:
Սենչինան խորհրդային և ռուս երգչուհի էր ու դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի: Երգչուհին լայն ճանաչում է ստացել «Մոխրոտիկը» երգի կատարումով։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան