Քաղաքական 13:40 25/01/2018 Հայաստան

Արփինե Հովհաննիսյան. ԵԽԽՎ-ում Ադրբեջանը ստացավ արժանի հակահարված

Panorama-ի հարցազրույցը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ

-Տիկին Հովհաննիսյան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախօրեին ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ո՞րն էր նախագահի ելույթում այն կաևոր ուղերձը՝ ուղղված Եվրոպային։ 

- ԵԽԽՎ-ում  ՀՀ նախագահի ելույթում կառանձնացնեի Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ նախագահի հնչեցրած տեսակետները։ Հատկապես այս հարթակում այն հնչեցնելը խոսում է այն մասին, որ այո՛, Հայաստանը հաջողել է իր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հարցում, կարողացել է ինտեգրացիոն տարբեր գործընթացների միջև գտնել այն ոսկե միջինը, որը թույլ է տալիս Հայաստանին համագործակցել ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Եվրոպական միության հետ։ Սա կարևոր էր, քանի որ հենց այս կառույցում, երբ 5 տարի առաջ՝ 2013թ․-ի հոկտեմբերի 2-ին, նախագահը ելույթ էր ունենում, ընդամենը 1 ամիս առաջ էինք անդամակցել  Մաքսային  միությանը և այստեղ հարցադրումներ էին հնչում, որտեղ կասկած էր հայտնվում Հայաստանի՝  եվրոպական ուղղուց   շեղվելու վերաբերյալ։ 5 տարի անց արդեն տեսանք, որ Հայաստանը ոչ թե շեղվում է, այլ հակառակը, աշխարհին ցույց է տալիս օրինակ, որ կարելի է գործընկերների հետ ազնիվ լինելու միջոցով հասնել հաջողության ու պահպանել հավասարակշռող հարաբերություններ։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պատվիրակ Սամադ Սեիդովի հարցը ՀՀ նախագահին։

-Ես և՛ զարմացած եմ, և՛ զարմացած չեմ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի բարձրացրած հարցից,  ամեն դեպքում ԵԽԽՎ-ում տարիների փորձ ունեցող խորհրդարանականը պետք է հասկանար, որ այդ տոնայնությամբ կամ առհասարակ նման հարձակողական ոճով հարցադրումներ ուղղելը դեռևս ոչինչ չի նշանակում։ Իսկ եթե այն ներքին լսարանի համար էր, ապա Սամադ Սեիդովն իրենց ներքին լսարանում ևս պարտվեց: Բացի այն, որ ներկայացրեց խեղաթյուրված ճշմարտություն, ստացավ արժանի հակահարված

-Եվրոպայի խորհրդում կայացած հանդիպումներում, նաև ԵԽԽՎ-ում նախագահ Սարգսյանը մի քանի անգամ նշեց, որ ԵԽ-ն ու ԵԽԽՎ-ն այն կառույցը չեն, որ կարող են զբաղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ՝ ընդգծելով, որ այն պետք է զբաղվի մարդու իրավունքների պաշտպանությամբ Եվրոպայի ողջ տարածքում, ընդգրկելով նաև Ղարաբաղը, որը միակողմանիորեն միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ ԵԽ-ն ինչ որ կերպ աջակցի, որ մարդու իրավունքների պաշտպանությունն Արցախում ևս ընդգրկվի Կոնվենցիայի ներքո, ու ինչպե՞ս կընկալի այս ուղերձը ԵԽ-ն։

-ԵԽ-ն այն կընկալի այնպես, ինչպես ասվեց, միանգամայն ազնիվ ու ուղիղ կերպով։ Այո՛, բազմաթիվ անգամներ ԵԽ գլխավոր քարտուղարը ևս ասել է, որ Եվրոպայի  տարածքում չպետք է լինեն գորշ գոտիներ և Հանրապետոթւյան նախագահն ասում էր ոչ այլ ինչ, քան գլխավոր քարտուղարի ասածը։ Ազդակն այն է, որ մարդու իրավունքների խնդիրը բացարձակապես կապ չունի հակամարտության, դրա տևականության հետ։ Արցախի ժողովուրդը, Արցախում ծնված երեխան որևէ  բանով չի տարբերվում Փարիզում, Ստոկհոլմում ծնված երեխայից։ Կարծում եմ, Եվրոպան շատ լավ հասկանում է այն ազդակը, որ նախագահն ուղղեց։ Մարդու իրավունքների կոնվենցիայի ռեժիմը պետք է տարածվի Արցախում ու լիահույս եմ, որ ԵԽԽՎ-ն, իր վրայից կամաց-կամաց թոթափելով կոռուպցիայի արդյունքում ու հետևանքով վերցած բեռը , արդեն  կսկսի բաց աչքերով նայել իրականությանը, և որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի գերակա  ուղղություն գոնե այս կառույցի համար, որի հիմնասյուներից մեկն է այն։

-ԵԽԽՎ-ում ստեղծվել է Կանոնադրական մարմինների հարմոնիզացիայի ժամանակավոր հանձնաժողով, որի հիմնական խնդիրն է ապահովել Ռուսաստանի Դաշնության պատվիրակների իրավունքների վերականգնումն ու նրանց ԵԽԽՎ վերադարձնելը։ Ինչպե՞ս են ընթանում աշխատանքներն ու ինչպիսին են միտումները։

- Հունվարի 23-ին ես մասնակցեցի այդ հանձնաժողովի առաջին նիստին, որի ղեկավարը ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետին է, իսկ փոխնախագահը արդեն նախկին նախագահ Ստելլա Կիրիակիդեսը։ Սկզբունքորեն  տարբեր պատվիրակություններ տեսակետ էին արտահայտում, որ իրականում անհրաժեշտություն կա՞ սկսել երկխոսության գործընթաց։ Պետք է փաստել, որ այդ Ad-hoc հանձնաժողովի լիազորությունների մեջ չի մտնում  որոշում կայացնելը։ Սա հստակ  ամրագրված է։ Դժվար է դատել, թե ինչպիսին կլինեն արդյունքներն առաջին հանդիպումից հետո: Այդ ժամանակ ներկայացվեցին մի քանի ծայրահեղ տեսակետներ` առավելապես զգուշորեն , սակայն երկխոսության կողմնակիցների թիվն էր գերակշռում: Սակայն բոլոր դեպքերում, այս պահին կարծիք չեմ հայտնի:
Երկրորդ հանդիպումը կայանալու է մարտին, այնուհետև ապրիլին։

-Շնորհակալություն։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}