«Պետք է առավել խորացնել և ամրապնդել Երևանի և Թբիլիսիի միջև հարաբերությունները»
Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության մի շարք ուղղությունների մասին հարցեր են քննարկել ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ այսօր հանդիպման ընթացքում։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը վստահություն են հայտնել, որ պետք է առավել խորացնել և ամրապնդել երկու քաղաքների միջև հարաբերությունները։
Կողմերն ընդգծել են քաղաքային իշխանությունների մակարդակով ակտիվ փոխշփումների կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձ են կատարել այս տարի նախատեսվող փոխադարձ այցերին առնչվող հարցերի։
Տեղեկացնելով, որ այս տարի կլրանա մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը՝ դեսպան Սադոյանը Թբիլիսիի քաղաքապետին հրավիրել է այցելել Երևան և մասնակցել այդ առիթով կազմակերպվելիք տոնակատարություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին