Ռուսաստանում նախագահական մրցավազքում կանանց ռեկորդ է սահմանվել
Ռուսաստանում ընթացիկ նախագահական քարոզարշավն աննախադեպ է դարձել թեկնածու առաջադրված կանանց թվով: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մայա Գրիշինան:
«Ընդհանրապես, այս նախագահական ընտրությունները կանանց թվով ռեկորդային կարելի է համարել: Նրանք երիտասարդ են, ակտիվ, հրապուրիչ, այս առումով ևս ռեկորդային կարող ենք համարել: Շատերը դիմել են ԿԸՀ, իսկ հիմա զբաղված են անհրաժշետ ստորագրություններ հավաքելով: Նրանք բավականին հաջող են աշխատում»,-ասել է ԿԸՀ ներկայացուցիչը:
Գրիշինայի խոսքով, այս պահին ԿԸՀ-ում գրանցված է երկու թեկնածու, ևս 13-ը ստորագրություններ հավաքելու փուլում են: Նրանցից հինգը կանայք են՝ Քսենիա Սոբչակը, Եկատերինա Գորդոնը, Նատալյա Լիսիցինան, Իրինա Վոլինեցը և Էլվիրա Ագուրբաշը:
«Իհարկե, նրանք 50 տոկոս չեն կազմում, բայց մոտենում ենք»,-ասել են հանձնաժողովից:
ՌԴ նախագահի ընտրությունները կկայանան մարտի 18-ին:
Հարակից հրապարակումներ`
- Սոբչակը փաստաթղթերը հանձնել է ԿԸՀ
- Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվեց
- 200 հազար լայք ու Անֆիսա Չեխովան կդառնա ՌԴ նախագահի երրորդ կին թեկնածուն
- ՌԴ նախագահի թեկնածուները Պուտինի օրինակով հրաժարվել են հեռուստատեսային բանավեճերից