Միջազգային հարաբերությունները պետք է դառնան առավել արդար, համերաշխ և ներառական. Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը այսօր աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով հանձնաժողովին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես գլոբալ անվտանգության արդի մարտահրավերիներին, այնպես էլ տարածաշրջանային կայունության ու զարգացման ապահովման հարցերին:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևորությանը՝ նշել է. «Գլոբալ աշխարհում մարտահրավերները փոխկապակցված են և տարածաշրջանային կայունությունն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մեզ համար առաջնային են»: Նա նաև ընդգծել է այն հանգամանքը, որ արդի աշխարհակարգը փոխվում է արագ և ակնհայտ է, որ միջազգային հարաբերությունները պետք է դառնան առավել արդար, համերաշխ և ներառական:
Իր հերթին դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգները վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում սատարել է ժողովրդավարական գործընթացներին և հաստատություններին ու նոր ազգային անվտանգության ռազմավարությամբ այս հանձնառությունը պահպանվում է:
Հանդիպման ընթացքում աշխատանքային քննարկման մասնակիցները հղել են հարցեր, հանդես եկել ելույթներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան