ԱԳՆ խոսնակ. Ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանը շփման գծում սադրանքի է դիմում
«Բաքուն փորձում է կոմպենսացնել միջազգային հարթակում ունեցած դիվանագիտական ձախողումները, շեղել ուշադրությունը Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացվելու»,-այս մասին գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ թվիթերյան իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ անցած գիշեր՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:
Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ է կանխվել. ԱՀ ՊՆ
- ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարին հորդորեց հանդարտվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին