Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում խոսել է փաստաբանների նկատմամբ տուգանքի նշանակելու կարգավորման մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստում Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական ելույթն է ունեցել և կոչ արել Եվրոպական Կոնվենցիայով ամրապնդել փաստաբանների մասնագիտական գործունեության անվտանգության երաշխիքները։
Պատգամավորը ընդգծել է փաստաբանների կենսական դերն ու նշանակությունը արդարադատական համակարգում՝ որպես գլխավոր դերակատարների ու միջնորդների հանրության և դատարանի միջև։
Էդմոն Մարուքյանը ներկայացրել է, որ մարդու իրավուքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները մեծագույն ճնշման և սպառնալիքի տակ են։ Եվ ըստ այդմ՝ սպառնալիքի հիմնական թիրախը փաստաբաններն են, որոնք դառնում են իշխանությունների կամ այլ ուժերի հետապնդման թիրախը։
Պատգամավորը նաև ասել է, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքի անվտանգության ապահովման փոխարեն, ՀՀ Դատական օրենսգրքում նախատեսում են մի դրույթ, որի համաձայն փաստաբաններին նկատմամբ կկիրառեն տուգանք դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ Պատգամավորը համոզված է, որ այս դրույթը իշխանության ձեռքին կդառնա ճնշման լծակ փաստաբանների դեմ կիրառելու համար։
Էդմոն Մարուքյանը կոչ է արել Կոնվենցիային համապատասխան հաստատել նոր և ավելի արդյունավետ գործիքներ փաստաբանների մասնագիտական գործունեությունը պաշտպանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանների դիրքորոշումը քննարկման առարկա կդառնա
- Ստորագրահավաքից կտրուկ միջոցների անցնելու ժամանակն է. Հայկ Ալումյան
- Հունվարի 24-ին Շիրակի մարզի փաստաբանները գործադուլ են անելու
- Լոռու մարզի փաստաբանները գործադուլ են հայտարարել
- Փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառման դեմ բողոքող փաստաբանների թիվը հատել է 1000-ը
- Կարիք չկար իմ դիրքորոշումը թաքցնել հազար փաստաբանի դիրքորոշման մեջ. Երվանդ Վարոսյան
- Զոհրաբյանն առաջարկում է դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը