Կարեն Կարապետյան. Ուզում ենք, որ Վրաստանի միջով տարանցիկ ճանապարհը լինի կայուն
«Մենք ցանկանում ենք, որ Վրաստանի միջով անցնող ճանապարհն ու տարանցիկ փոխադրումը լինեն կայուն, քանի որ դրանից մեծապես կախված է մեր տնտեսությունը»,-Վրաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում հայտարարել է Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Լրատվամիջոցը հետաքրքրվել է, ինչքանո՞վ է իրատեսական այն, որ Ռուսաստանը կարող է բեռներ ուղարկել Հայաստան Ցխինվալիի շրջանով:
«Իսկապես, մենք մեր հարևաններին ու ընկերներին խնդրում ենք դիտարկել այն հնարավորությունները, որպեսզի բեռների մատակարարումը չընդհատվի ոչ եղանակային պայմանների, ոչ էլ այլ պատճառներով: Օրինակ, 2016-ի դեկտեմբերին մենք մոտ կես ամիս չէինք կարողանում բեռներ ստանալ»,-ասել է վարչապետը:
Նրա խոսքով, դրանից ելնելով նման խնդրով են դիմել, որպեսզի ստիպված չլինեն արտաքին աշխարհի հետ կապող այլընտրանքային ուղիներ փնտրել:
«Դա ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի հետաքրքրությունների շրջանակում է»,-ասել է կառավարության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Լարսի ռուսական կողմում կուտակված է 124 բեռնատար
- Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող առևտրային միջանցքը Հայաստանի համար կլինի այլընտրանքային ճանապարհ
- Նալբանդյան. Հայաստանը շահագրգիռ է վրաց-ռուսական երկաթուղու գործարկման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում