ՀԲԸՄ նախագահը խոսել է ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին: Նա կարևորել է, որ Արմեն Սարգսյանը բացի այն, որ մեծ հեղինակություն է վայելում Սփյուռքում, այլև չափազանց լավ տեղեկացված է Սփյուռքի խնդիրներին:
«Անշուշտ, մեզ համար պատիվ է նրա հետ մոտիկից ծանոթ լինելը: Մեր հարաբերությունները 90-
ականներից են սկիզբ առել: Նրա հեղինակությունը, նրա տեղեկացվածությունը Սփյուռքի խնդիրներին
շատ օգտակար կլինի և վստահ եմ՝ շատ դրական դեր պետք է ունենա Հայրենիք-Սփյուռք
փոխհարաբերություններում»,- ասել է Պերճ Սեդրակյանը:
ՀԲԸՄ նախագահը Արմեն Սարգսյանին բնութագրել է, որպես համբերատար մարդ, որը կարող է իրականացնել Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման ու զարգացման իր տեսլականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին