Հնդկաստանում երիտասարդը փորձել է մոտեցող գնացքի ֆոնին սելֆի անել ու վնասվել
Հնդկաստանում 25-ամյա ուսանողը, ով մոտեցող գնացքից վտանգավոր հեռավորության վրա սելֆի էր անում, հրաշքով փրկվել է: Ինչպես հաղորդում է Newsru.com-ը, գնացքը հարվածել է ուսանողին:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Հայդարաբադում՝ հունվարի 21-ին, բայց այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել, այն բանից հետո, երբ շոկի ենթարկող այդ կադրերով տեսանյութը հայտնվել է համացանցում և դարձել վիրուսային: Երիտասարդը հազիվ է փրկվել, բայց լուրջ վնասվածքներ է ստացել:
Տեսանյութում լսվում է, որ կադրից դուրս գտնվող մարդիկ, ենթադրաբար՝ ուսանողի ընկերները, փորձում են նրան հետ պահել, իսկ գնացքը նախազգուշական ազդանշան է արձակում: Երիտասարդը, փորձելով տպավորիչ լուսանկար ստանալ, գնացքի կողմն է երկարել ձեռքը, որի ժամանակ էլ վթարվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան