Եթե ես լսեի քննադատներին, այսօր բեմում չէի լինի. Շարլ Ազնավուր
Հայազգի շանսոնյեն՝ Շարլ Ազնավուրը, հանդիսատեսի հետ հերթական հանդիպման ժամանակ պատմում է իր կյանքի ու աշխատանքի մասին:
«Ես պատրաստվում եմ երգել հին երգերը»,- ասում է նա: Laprovence.com-ը որոշ մանրամասներ է ներկայացրել Ազնավուրի հետ հանդիպումից: Սկզբում շանսոնյեն ասում է, որ 1936 թ. առաջին անգամ է երգել Մարսելում: «Դուք դեռ չէիք ծնվել, ես երեխա էի: Ես մարսելցի առաջին երգիչներից մեկն էի»,- ասում է նա:
«Ես ճանապարհորդում եմ» կոչվող քնքշության մի պահ էր նրա զուգերգը դստեր՝ Կատիայի հետ: Հույզերի պոռթկման պահ էր «Մահանալ սիրուց»-ը: Ազնավուրը խոսում է նաև քննադատությունների մասին՝ խոսքը, մասնավորապես, ուղղելով ԶԼՄ-ներին:
«Եթե ես լսեի քննադատներին, այստեղ չէի լինի, բայց ես դեռ այստեղ եմ, իսկ նրանք, գուցե, մահացած են»,- ասում է նա: Բայց հանրության հետ զրույցը դեռ ամբողջական չէր: Դահլիճին պետք էր մեղեդի, որը սպանում է, մի անուն, որ ընդունված է երգչախմբում: Իբրև ամենից գեղեցիկ հիմն հնրում է «Ավե Մարիա»-ն:
Հանդիսատեսը շրջվեց դեպի բեմ՝ օդ բարձրացնելով ծաղկեփնջերը, ասես դրանք մոմեր լինեին Սուրբ էակի համար: Համերգն ավարտվեց: Շարլ Ազնավուրը իր հանդիսատեսի առջև ելույթ ունեցավ գրեթե երկու ժամ՝ հնչեցնելով մեղեդիներ, որոնք դար են ապրել, աշխարհի տարբեր ծայրերով են անցել: Ճիշտ է՝ երբեմն ձայնը դողում էր, ճիշտ է նաև, որ նրա հիշողությունը միշտ չէ, որ թույլ էր տալիս բառերն անսխալ հիշել: Բայց 93 տարեկանում նա իրավունք ունի փոքրիկ բացթողումների: «Ես հասել եմ ծանր տարիքի: Ես այնքան էլ լավ չեմ տեսնում, բայց դուք մթության մեջ եք: Ես հիշողություն չունեմ: Ունեմ հեռուստահուշարար, եթե դուք տեսնում եք իմ «լողացող հայացքը», պատճառն այն է, որ ես նայում եմ դրան»,- ասում է նա:
Շանսոնյեի համերգային շրջագայությանն է անդրադարձել նաև Lanouvellerepublique-ը: «Նա միշտ հաճույքով է բեմ դուրս գալիս՝ հանդիսատեսին ներկայացնելու իր լավագույն երգերը: Փարիզից և Լիոնից հետո Ազնավուրը շարունակում է իր շրջագայությունը: Նա Մարսելում բացառիկ ելույթ ունեցավ, որտեղ ներկայացրեց իր լավագույն երգերի ժամանակագրությունը»,- գրում է պարբերականը:
Ազնավուրը վախենու՞մ է դեռ բեմից: Ոչ: Այդ մասին նա խոստովանել է դեռ նախորդ տարվա նոյեմբերին. «Դա ավարտվեց այն ժամանակ, երբ ես հասկացա, որ հանդիսատեսը ձգվում է դեպի ինձ: Առաջ ես անում էի առաջին քայլերը, իսկ հանդիսատեսը աստղի էր սպասում»:
Նրա երկար կարիերայի ընթացքում այնքան աստղեր եղան: Էդիթ Պիաֆն, իհարկե, նրան բեմ դուրս բերեց, ինչի մասին Ազնավուրն ասում է. «Երիտասարդները, ում նա բեմ դուրս բերեց, նրա սիրեկաններն էին: Ես նրանց շարքում չեմ: Նա ինձ օգնեց այլ պատճառներով: Երկուսիս անցյալը նման է: Իմ ծնողներն օտարերկրացիներ էին, ովքեր ֆրանսերեն էին խոսում: Նրանք իմ քրոջն ու ինձ թույլ տվեցին դառնալ փողոցային երեխաներ: Պիաֆը ևս փողոցի երեխա էր: Դա մեզ մոտեցրեց»
Պետք չէ մոռանալ Լայզա Մինելլիի մասին, ում նա Փարիզ բերեց 1969 թ., Բրունո Կոկատրիքսը նրան չէր ճանաչում: Օլիմպիայում առաջին համերգային գիշերն աննախադեպ հաջողություն էր: «Նրա շոուն իմ երգերից շատերից էր կազմված, որոնք իմ երգերը նա մեկնաբանում էր շատ ֆրանսիական ձևով, ոչ թե Բրոդվեյի պես»,- ասում է Ազնավուրը:
Իսկ ի՞նչ է նա անում՝ նույնքան հագեցած 94-ամյակ ապահովելու համար: «Ես ծեր չեմ, ես մեծահասակ եմ, դա նույնը չէ»,- ասում է նա:
Հարակից հրապարակումներ`
- Սիրում եմ մի փոքր «չարչարել» հանդիսատեսին. Շարլ Ազնավուր
- Չինաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման ժամանակ Ազնավուրի երգն է հնչել
- Իմ Նոբելյան մրցանակն իմ կինն է. Շարլ Ազնավուր
- Ես ազատվել եմ այն ամենից, ինչ ստիպում է հպարտանալ ինքս ինձնով. Շարլ Ազնավուր
- Ես սիրում եմ հանդիսատեսին, հանդիսատեսը սիրում է ինձ. Շարլ Ազնավուր
- Ազնավուր. Եթե աշխարհը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը կարող էր չլիներ
- Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Ազնավուրի հարցը՝ Իսրայելի նախագահին
- Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը
- Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Շառլ Ազնավուրին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին