ՊՊԾ գնդի գործով նիստին ներկա է մեկ ամբաստանյալ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում հունվարի 25-ին շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը:
Այսօրվա նիստն առանձնահատուկ է, քանի որ նիստին ներկա է միայն մեկ ամբաստանյալ՝ Արմեն Լամբարյանը: Մյուսների նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել, նրանք հեռացված են դատարանի դահլիճից: Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանի միջնորդությունը՝ կասեցնել իր՝ իբրև Մանվել Աթոյանի պաշտպանի գործունեությունը, դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց:
Որոշումը բարկացրեց Արմեն Լամբարյանին: Նա ցանկանում էր ինքնակամ լքել նիստերի դահլիճը, սակայն դատավորի կողմից զգուշացում ստացավ՝ այդ դեպքում նրա նկատմամբ սանկցիա կկիրառվի: Լամբարյանը դատավարությունը «թատրոն» անվանեց, սակայն չլքեց նիստերի դահլիճը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների միջնորդությունը մերժվեց
- ՊՊԾ գնդի գործով ներգրավված պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- ՊՊԾ գնդի գործով դատավորը նիստը հետաձգեց
- Միանշանակ է, որ այս գործը փակուղի եք մտցնում. ՊՊԾ գնդի գործով փաստաբանը՝ դատավորին
- Կմնամ դահլիճում, բայց պաշտպանություն չեմ իրականացնի. ՊՊԾ գնդի գործով հանրային պաշտպան
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ