Պոլսո պատրիարքարանն անորոշության գրեթե տասներորդ տարին է թևակոխում. Գոչունյան
Պոլսո պատրիարքարանն անորոշության գրեթե տասներորդ տարին է թևակոխում: Այս վիճակը հետևանք է տասը տարի առաջվա անհեռատես քայլերի: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց թերթի խմբագիր Արա Գոչունյանը:
«Մենք մեր թերթում այն ժամանակ ահազանգում էինք խնդիրների մասին, բայց մարդիկ ձևացրեցին, որ չեն լսում մեր ձայնը: Այն ժամանակ իրենք իրենց մեջ խաղի կանոններ էին սահմանել և ցանկանում էին այդ կուրսով էլ ամեն բան առաջ տանել»,- նշեց բանախոսը:
Արա Գոչունյանը հիշեցրեց, որ Պոլսո պատրիարքական աթոռը մոտավորապես 550 տարվա պատմություն ունի:
«Այն վարչական լուրջ ավանդույթներով հաստատություն է, որը 1863 թվականին ունեցել է ազգային սահմանադրություն: Սա վարչական մտքի գագաթնակետի դրսևորում է: Հազար ափսոս, որ այսօր հեռացել ենք մեր ունեցած վարչական մտքից և ավանդույթներից: Ազգային սահմանադրությունը ոչ 100 տոկոս ի զորու է, ոչ էլ 100 տոկոսով առկախված: Ներքին խնդիրներ կարգավորելու ժամանակ մենք ենք առաջին հերթին հավատարիմ մնում ազգային սահմանադրության ոգուն և տառին»,- ասաց «Ժամանակ»-ի խմբագիրը:
Արա Գոչունյանը նշեց, որ նույնիսկ մեկ տասնամյակը դժվար թե նորընտիր փոխպատրիարք Գարեգին Բեկչյանին բավարարի բնականոն հունի վրա դնելու Պոլսո պատրիարքարանի աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին
- ԱՄՆ պետքարտուղարություն. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը»
- Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից
- Պոլսո կրոնական ժողովը վաղն Արամ Աթեշյանին կստիպի հանձնել Պատրիարքարանի կնիքը. Հացպանյան
- Պոլսո հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու վերաբերյալ դիմումը հանձնվել է Ստամբուլի նահանգապետարան
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում երեք թեկնածու կա
- Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին