ՀԵՀ հատկացրած միջոցներով զինծառայողների վերականգնողական կենտրոնին մահճակալներ կտրամադրվի
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) նույնպես իր մասնակցությունն է ցուցաբերում «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ զինծառայողների վերականգնողական կենտրոնի բացման աշխատանքներին։
ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ՀԵՀ կողմից հատկացված միջոցներով զինծառայողների վերականգնողական կենտրոնի համար ձեռք կբերվեն բժշկական ֆունկցիոնալ մահճակալներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 2018թ. շարունակում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցաբար իրականացվող ծրագրերը։ Այս տարի նույնպես հիմնադրամն ամենամսյա կրթաթոշակներ կտրամադրի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի աղջիկ կուրսանտներին, կշարունակի զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցությունը, զորամասերի համալրումը համակարգչային տեխնիկայով, այլ պարագաներով։
Աղբյուրը հայտնում է նաև, որ այս օրերին Երիտասարդական հիմնադրամում ընդունվում են հայտեր 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար։
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների վերականգնողական կենտրոնում ընթանում են ներքին հարդարման ու կահավորման աշխատանքներ
- Որևէ զինհաշմանդամ անտեսված չպետք է լինի. Հայկուհի Մինասյան
- Կառավարությունը տարածք տվեց զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին
- ՀԵՀ-ն ընդունում է հայտեր` ուսման վարձի փոխհատուցման համար
- Զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները մշտապես լինելու են ՊՆ ուշադրության կենտրոնում. Վ.Սարգսյան
- Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն կառուցելու համար դրամահավաք է կազմակերպվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին