Արտերկրում սովորող մինչև 19 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների վրա կտարածվի տարկետման իրավունքը
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը:
«Խնդիրը նրանում է, որ մինչև 19 տարին չլրացած երիտասարդներն ունեն տարկետման իրավունք և հաճախ ՀՀ ապագա քաղաքացիները բացակայում են երկրից ու ուսանում են արտերկրի ուսումնական հաստատություններում: Այս իրավունքը առաջարկվում է տարածել նաև նրանց վրա, որոնք Հայաստանի սահմաններից դուրս են», - նշեց Լևոն Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում