ԳՁՕ պարունակող սնունդը քաղցկեղածին է. Կարինե Դանիելյան
1993 թվականին Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի կենսաբազմազանություն կոնվենցիան, ինչով էլ ԳՁՕ-ների մասով ներօրենսդրական, իրավական կարգավորումներ ապահովելու հիմքեր են դրվել: ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ԳՁՕ-ների թեմայով այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:
«Հետագայում ընդունվել է շրջական միջավայրի առնչությամբ որոշումներին հասարակության մասնակցության մասին Օրհուսի կոնվենցիայի՝ ԳՁՕ-ների հետ կապված լրացումը: Այն որոշակի կարգավորումներ է պահանջում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների՝ մեր երկրում օգտագործման մասով»,- ասաց նա:
Քննարկմանը ներկա կենսատեխնոլոգ Վահագն Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ԳՁՕ-ները մարդու օրգանիզմի համար վնաս չեն ներկայացվում, մինչդեռ բնապահպանությանը կարող են զգալի վնասել: Նա փոխնախարարից հետաքրքրվեց՝ Հայաստանում ի՞նչ ծավալի ԳՁՕ մշակաբույսեր են աճեցվում և ի՞նչ կարգի վնաս են հասցնում էկոլոգիային: Խաչիկ Հակոբյանն ի պատասխան նկատեց, որ աշխարհում մոտ 200 միլիոն հեկտարի վրա աճեցվում են ԳՁՕ պարունակող մշակաբույսեր: «Հայաստանում այդպիսի վիճակագրական տվյալներ չկան»,- նշեց նա:
«Տապան էկո ակումբ» ՀԿ-ի նախագահ Հրանտ Սարգսյանը չհամաձայնեց կենսատեխնոլոգ Վահագն Հակոբյանի հետ՝ նշելով, որ քանի դեռ չկան ապացույցներ, որ ԳՁՕ-ներն իսկապես չեն վնասում մարդկային առողջությանը, չի կարելի հակառակի մասին պնդումներ անել:
Բնապահպան Կարինե Դանիելյանն իր հերթին ընդգծեց, որ լաբորատոր բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցում են, որ ԳՁՕ պարունակող սնունդը քաղցկեղածին է, առաջացնում է կայունություն հակաբիոտիկների նկատմամբ: «Ռիսկերն ակնհայտ են, ես կողմնակից եմ, որ մեր աշխատանքը հիմնված լինի նախազգուշացումների վրա: ԳՁՕ-ների մասին օրենքը վաղուց էր անհրաժեշտ ընդունել, բոլոր ոլորտները, այդ թվում՝ սնունդը պետք է կարգավորվեն»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Պիպոյան. Ինչո՞ւ է ծուլանում գյուղատնտեսության նախարարությունը
- Էկոմթերքներով սնվելու են միայն հարուստների զավակները. Լուիզա Սարգսյան
- Մեր նպատակն է Հայաստանում զարկ տալ օրգանիկ գյուղատնտեսությանը. Աշոտ Հարությունյան
- ԳՆ-ն նախաձեռնել է լսումներ անցկացնել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության թեմայով
- ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր՝ Գյուղնախում
- Գ. Ավետիսյան. Ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել ԳՁՕ պարունակող սննդամթերք
- ԳՁՕ-ների առկայության մասին տեղեկատվությունն ավելի մատչելի կդառնա սպառողների համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան