Աֆրինում առկա իրավիճակը նոր իրողություն է ի հայտ բերում. արաբագետ
«Սիրիական հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին թուրքական գործողությունները ռազմական տարր են ավելացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվեն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ փորձելու է ստեղծելու ռազմականացված քրդական ջոկատներ։
«Ահա դա հրահրեց այն իրավիճակը, որն առկա է Սիրիայի Աֆրին քաղաքում: Եթե նկատել եք, այս ընթացքում համաշախարհային մեդիայում մոռացվեց, որ Երսուսաղեմը ճանաչվեց Իսրայելի մայրաքաղաք: Սիրիայի հյուսիսում քրդական հարցի սրացումը, Աֆրինում Թուրքիայի գործողությունները շեղում են ուշադրությունն այդ խնդրից: Ստացվում է, որ Երուսաղեմի հարցում ԱՄՆ-ի հիմնական ընդդիմախոս Թուրքիան զբաղված է իր կենսական շահերի անվտանգությունն ապահովելու խնդրով»,-ներկայացրեց արաբագետը։
Հայկ Քոչարյանի կարծիքով՝ Աֆրինում առկա իրավիճակը նոր իրողություն է ի հայտ բերում. «Մինչ այդ քրդական տարրը դարձել էր շատ ինքնուրույն և փորձում էր խաղացող դառնալ ներսիրիական դաշտում: Այսօր, Աֆրինում թուրքական գործողություններով պայմանավորված, քրդական կողմից գալիս են կոչեր` ուղղված Սիրիայի կենտրոնական իշխանությանը, որ գա սահմանը պաշտպանի: Սակայն մինչ այդ քրդերը կենտրոնական Դամասկոսի հետ խուսափում էին նման հարցեր քննարկել»։
Արաբագետը նշեց, որ Թուրքիայի հաջողությունների մասին խոսելը դեռ շուտ է։
Ինչ վերաբերում Աֆրինում գտնվող հայերին` Հայկ Քոչարյանն ասաց, որ այնտեղ հայ համայնք, որպես այդպիսին, չկա, բայց հարակից Հասաքե շրջանում կան հայեր. «Իրավիճակը լարված է, բնակիչներն ակնհայտ զգում են ռազմական գործողությունների ազդեցությունը: Թուրքիայի կողմից ներգրավված ուժերը կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ոչ միայն հայերի, այլև մյուս խմբերի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Դեսպանություն. Աֆրինում մեկ հայ է վիրավորվել
- Թուրքիան քրդերին կհարվածի Աֆրինի սահմաններից դուրս
- Թուրքիան հայտնել է Աֆրինում գործողության ժամանակ կորուստների մասին
- ԱՄՆ-ն զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին Աֆրինի հարցում
- Էրդողանը հայտարարել է Աֆրինում փաստացի ցամաքային գործողություն սկսելու մասին
- Ռուս զինվորականները լքում են Սիրիայի Աֆրին շրջանը
- Թուրքական աղբյուր. Իդլիբից հետո Թուրքիան կմտնի Աֆրին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան