Մելիք-Նուբարյան. ԳՁՕ սննդամթերքի օգտագործումը կարող է առաջացնել մի քանի հնարավոր ռիսկեր
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսանկյունից ԳՁՕ սննդամթերքի օգտագործումը կարող է առաջացնել մի քանի հնարավոր ռիսկեր»,-ԱԺ-ում լսումների ժամանակ հայտարարեց ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչություն պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Նրա խոսքով, հնարավոր են թունավորումներ, ալերգիկ ռեակցիաներ, ցանկացած այլ ազդեցություն, որոնք կարող են առաջանալ օրգանիզմում գենի ներկրման հետևանքով:
«Ուզում եմ ընդգծել, որ առողջապահության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում մարդու առողջության վրա ԳՁՕ-ների հնարավոր ազդեցության հետ կապված խնդիրներին՝ հետևելով միջազգային զարգացումներին, ԱՀԿ կողմից առաջարկված մոտեցումներին»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:
Դավիթ Մելիք-Նուբարյանն ասաց, այս պահի դրությամբ նախարարությունը չունի փաստագրված տվյալներ, որ Հայաստանում ԳՁՕ-ների կիրառման հետևանքով առաջացել են որևէ առողջական խնդիրներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ պետք է գնանք «Մոնսանտոյի» դուռը, սերմ խնդրենք. բնապահպան
- ԳՁՕ պարունակող սնունդը քաղցկեղածին է. Կարինե Դանիելյան
- Դավիթ Պիպոյան. Ինչո՞ւ է ծուլանում գյուղատնտեսության նախարարությունը
- Հայաստանում շրջանառվող սերմերը 2-3 տարի փորձարկվում են. Փոխնախարար
- Մեր նպատակն է Հայաստանում զարկ տալ օրգանիկ գյուղատնտեսությանը. Աշոտ Հարությունյան
- ԳՆ-ն նախաձեռնել է լսումներ անցկացնել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության թեմայով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան