Դավիթ Պիպոյան. Ինչո՞ւ է ծուլանում գյուղատնտեսության նախարարությունը
Եվրամիության պարենային իրավունքի կենտրոնի՝ Հայաստան այցելած տնօրենը զարմացել է, թե ինչպես է հարևան Վրաստանը շատ ակտիվ ներգրավված արժեքավորված գյուղատնտեսություն ունենալու հարցում, և ինչո՞ւ է Հայաստանը՝ ի դեմս կառավարության ու գյուղատնտեսության նախարարության ծուլանում կատարել այդ աշխատանքները:
ԵՄ ներկայացուցչի խոսքերն այսօր խորհրդարանում ԳՆ-ն ներկայացնող փոխնախարար Աշոտ Հարությունյանին փոխանցեց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:
«Կարծում եմ, եթե այս հարցերին պատասխաններ տրված լինեին, այսօր մենք քննարկելու որևէ բան չէինք ունենա»,-ասաց մասնագետը:
Նա բացատրեց, որ հաշվի առնելով Հայաստանի սակավահող լինելը, արժեքավորված գյուղատնտեսության զոնաներում չի կարող միաժամանակ լինել արժեքավորված ու տրանսգենային գյուղատնտեսություն:
«Մենք այս պահին հայտարարում ենք միայն Սևանի իշխանը արժեքավորելու մասին, որն ի դեպք արել է ոչ թե գյուղատնտեսության նախարարությունը, այլ մասնավոր կազմակերպություն: Եթե այսօր հնչեր, որ ԳՆ-ն հայտարարում է՝ Հայաստանը որևէ քայլ չունի արժեքավորված գյուղատնտեսություն ունենալու հարցում կամ չունի պոտենցիալ, մենք բոլորս կարող ենք ասել, այո, անելիք չունենք»,-ասաց Դ. Պիպոյանը:
Նրա խոսքով, իրենց կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել՝ Հայաստանում չկա որևէ մարզ, որտեղ հնարավոր չէ արժեքավոր գյուղատնտեսություն ունենալ: Նա հիշեցրեց, եթե Հայաստանը թույլատրեց տրանսգենային գյուղատնտեսությունը, ապա արժեքավոր գյուղատնտեսության ոլորտում որևէ ապրանք ունենալ չի կարող:
Նրան արձագանքող փոխնախարարը չհամաձայնեց տեսակետին, ասաց՝ աշխատում են լարված:
«Ոչ թե գյուղատնտեսության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում, այլ հակառակը՝ մենք այսօր մեր նախաձեռնությամբ, նախարարի անմիջական հանձնարարությամբ բազմակողմանիորեն լսումներ ու ուսումնասիրություններ ենք անում: Հասկանում ենք հարցի կարևորությունը»,-ասաց Ա. Հարությունյանը:
Փոխնախարարի պատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում շրջանառվող սերմերը 2-3 տարի փորձարկվում են. Փոխնախարար
- Մեր նպատակն է Հայաստանում զարկ տալ օրգանիկ գյուղատնտեսությանը. Աշոտ Հարությունյան
- ԳՆ-ն նախաձեռնել է լսումներ անցկացնել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության թեմայով
- Սերժ Թանկյանը խնդրում է, որ Հայաստանը հեռու մնա չարիք համարվող ամերիկյան ընկերությունից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան