Սաակաշվիլիի նկատմամբ գիշերային տնային կալանք է նշանակել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ տնային կալանք է սահմանվել՝ 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածի համար:
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ նման որոշում է կայացրել Կիևի Վերաքննիչ դատարանը: Այդպիսով,դատարանը մասնակիորեն բավարարել է Ուկրաինայի Գլխավոր դատախազության միջնորդությունը:
Իր հերթին Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքն ու իր կողմնակիցները կշարունակեն երթերը՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին պաշտոնից հեռացնելու համար: Նա վստահեցրել է, թե իշխանությունները չեն ցանկանում, որ ինքը տեղաշարժվի երկրով, հայտնվի ուկրաինական հեռուստաալիքների երեկոյան եթերներում:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին ցանկանում է Ուկրաինայում «300 սպարտացի» գտնել
- Վրաստանի նախագահին մտահոգել է Միխեիլ Սաակաշվիլու դատավճռի հիմքը
- Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
- Սաակաշվիլին ընդդիմադիրներին կոչ է արել համակարգել գործողությունները