Փհենչհան-2018. Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող դահուկորդների անունները
Ծաղկաձորում երեկ կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում որոշվել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների անունները:
Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ մարզիկներին ընտրել են ըստ նրանց վարկանիշային արդյունքների:
Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում, փետրվարի 9-25-ը:
Հարակից հրապարակումներ`
- Փհենչհան 2018.Հայաստանը երեք օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից
- Հայ դահուկավազորդներն ու լեռնադահուկորդները պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար