Առողջություն 19:01 26/01/2018 Հայաստան

Ռոզա Բաբայան. Այս նախագիծը ծխողների դեմ չէ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի  շուրջ ստեղծված աղմուկը փաստաթուղթը մշակող խմբի անդամների համար սպասելի էր: Տուգանքների մեծ չափը ոչ թե ծխողների դեմ է ուղղված, այլ բնակչությանը երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից պաշտպանելու նպատակ ունի:

Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ, օրինագծի մշակման աշխատանքային խմբի անդամ Ռոզա Բաբայանը: Նա նշեց, որ տուգանքների չափերը հնարավոր է՝ փոփոխվեն:

«Ակնկալում էինք, որ ակտիվ քննարկումներ կլինեն ու դրանց արդյունքում կներկայացվեն առաջարկություններ, որոնք էլ ավելի կկատարելագործեն նախագիծը: Ինչ վերաբերում է տուգանքների չափերին, ապա պետք է հիշեցնեմ, որ շրջանառվող փաթեթը նախագիծ է, դա դեռ չի նշանակում, որ այսօր կամ վաղը այդ տուգանքների չափերը կիրառվելու են, փաստաթուղթը քննարկման ընթացքում է»,-ասաց ինստիտուտի ներկայացուցիչը:

Նախագիծը մշակելիս աշխատանքային խումբն ուսումնասիրել է մի քանի երկրների փորձը, եկել են եզրակացության, որ մյուս երկրներում էլ արգելված վայրերում ծխելու տուգանքները բարձր են:

«Ընդհանրապես միջազգային փորձը ցույց է տալիս՝ որքան բարձր են տուգանքի չափերը, այնքանով ավելի արդյունավետ է լինում արդյունքի հասնել: Ամեն դեպքում մեր խնդիրը ոչ թե պատժելն է, այլ կանխարգելումը: Տուգանքի չափը նշելիս մենք հաշվի ենք առել իրավախախտման հանրային վտանգավորությունը»,-բացատրեց խմբի անդամը:

Եթե նախագիծն այս տեսքով օրենք դառնա, ապա կարգելվի ծխել բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում, տրանսպորտում, տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում ՝ այդ թվում ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ:

Հիշեցնենք, որ պահանջը խախտելու դեպքում  սահմանված  է տուգանք  նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով: Հայաստանում նվազագույն աշխատավարձը հաշվարկվում է 1000 դրամը:

Եթե նույն արարքն կատարի անձը, ով նույն խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` 500 հազար դրամ: Եթե կազմակերպությունը տեսանելի վայրում ծխելու արգելքի մասին  հայտարարություն չի փակցրել, կտուգանվի 100 հազար դրամով: Իսկ այն հիմնարկներում, որտեղ չեն պահպանվում փակ տարածքում ծխելու կանոնները` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ 500 հազար դրամի չափով:

Նշենք, որ «Ծխախոտի իրացման, սպառման եվ օգտագործման սահմանափակումների մասին»  գործող օրենքը ևս սահմանափակումներ ու վարչական տույժեր էր սահմանում, սակայն վերահսկողական մեխանիզմների բացակայության պայմաններում օրենքը չէր կիրառվում:
Նույնիսկ երթուղային տաքսիներում փակցրած «Պահանջեք վարորդից, որ չծխի ու չվտանգի ձեր կյանքը» գրության առկայության դեպքում վարորդները մեքենան վարելիս  հանգիստ ծխում են:

«Ենթադրենք, ես մեր շենքի վերելակում ծխեցի,  ո՞վ կարող է ինձ տուգանել կամ ապացուցել, որ ես եմ ծխել»,-հակադարձեցին օրենքի նախագծին ծանոթացած քաղաքացիները:

Ռոզա Բաբայանն ընդունում է, որ գործող օրենքի դրույթները կամ չեն կիրառվում կամ մասամբ են կիրառվում, գործող օրենքի խնդիրներից մեկն էլ այն էր, որ լիազոր մարմիններ մինչ օրս սահմանված չեն:

«Նոր օրենսդրական փաթեթով մենք Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով լիազոր մարմիններ ենք սահմանել, թե որ իրավախախտման դեպքում որ մարմինը պետք է պատասախանատվության միջոցներ կիրառի: Վերահսկողական մեխանիզմները ենթաօրենսդրական ակտերով պետք է կարգավորվեն»,-մանրամասնեց ինստիտուտի ներկայացուցիչը:

Այս հարցում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ են լինելու ՏԻՄ-երը, առողջապահության, տրանսպորտի  նախարարությունները, ոստիկանությունը, տեսչական մարմինները: Այս պահին քննարկվում է հանրային հսկողության իրականացման ձևերը:

«Հեռախոսի կամ ինչ-որ ծրագրի միջոցով ահազանգելն ենք քննարկում:  Խնդիրն այն է, որ իրազեկման արշավի շնորհիվ պետք է հասնենք մի վիճակի, երբ թույլ չտան ծուխը ազդի կողքի մարդու վրա: Հանրային հսկողությունը շատ դեպքերում ավելի արդյունավետ է լինում»,-նշեց զրուցակիցը:

Անդրադառնալով նախագծի ակնկալվող արդյունքին՝ Ռ. Բաբայանը կրկնեց՝ այն ուղղված չէ ծխողների դեմ, պետությունը ցանականում է ձևավորել առողջ շրջակա միջավայր չծխողների, երեխաների, դեռահասների համար:

«Մեր խնդիրն ուղղված է հանրային առողջության պահպանմանը, ոչ թե ծխողների դեմ պայքարին կամ նրանց սահմանափակելուն»,-ընդգծում է նա՝ ավելացնելով, որ օրենսդրական փաթեթը խնդրի լուծման համար համալիր միջոցառումներ է  առաջարկում:ԱՎԾ տվյալներով, Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

Հայաստանում 2016 թ. անցկացրած հարցման մասնակիցների 53.1 տոկոսը նշել են, որ գտնվում են ամենօրյա երկրորդային ծխի ազդեցության ներքո, այսինքն՝ պասիվ ծխողներ են ու ծուխը նրանց վրա բացասական ազդեցություն է թողնում:

Օրենքի նախագծի մաշկմամբ զբաղվող աշխատանքային խումբը ակնկալում է, որ  Ծխելու դեմ պայքարի ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ու օրենսդրական բարեփոխումների արդյունքում ծխողների թիվը կնվազի:

«Նախատեսում ենք ծխախոտի  օգտագործման տարածվածությունը նվազեցնել 1.5-2 տոկոսով: Մենք նախատեսում ենք երկրորդային ծխի նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, թոքերի խրոնիկ հիվանդությունների, շաքարային դիաբետի հետևանքով մահացությունների կրճատում 5 տոկոսով»,-ներկայացրեց Բաբայանը:

Նախագիծը որպես նպատակ սահմանում է նաև  երկրորդային ծխի և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների, հաշմանդամության, վաղաժամ մահացության կանխարգելումը:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2018թ. նոյեմբերի 1-ից։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսքն իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարան՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շղթայական ավտովթար՝ «Զվարթնոց» տանող ճանապարհին
  Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:55
Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն
Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ։
Աղբյուր` Panorama.am
13:49
Մխիթարյանն ու Մոդրիչը նույնչափ են գնահատվում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր, փետրվարի 22-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
13:11
Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Հասարակական ակտիվ գործիչ Էդգար Ղազարյանի պաշտպանությունը Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն կստանձնի ամբողջ կազմով։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:04
Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
«Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք տարբեր խմբեր հավաքված, որոնք սոցիալական արդարություն են պահանջում»,-իր խոսքում նշեց...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
«Փորձում են մեղադրանք առաջադրել ու սահմանափակել հանրային գործիչ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը»,-այսօր հայտարարել է «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}