Facebook-ն ու Google-ը սպառնալիք են հասարակության համար. Սորոս
Facebook և Google ընկերությունները վտանգ են ներկայացնում հասարակության համար: Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է միլիարդատեր Ջորջ Սորոսը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Business Insider-ին:
«Նրանք դիտավորյալ իրենց ծառայություններում կախվածություն են մտցնում, դա կարող է շատ վնասակար լինել, հատկապես՝ երիտասարդների համար: Նմանություն կա համացանցային հարթակների և ազարտային խաղերի միջև: Խաղատները մշակել են միջոցներ, որպեսզի խաղացողներից վերցնեն բոլոր գումարները, նույնիսկ այն գումարները, որոնք նրանք չունեն»,- հայտարարել է նա:
Բացի այդ, ըստ նրա, Facebook-ն ու Google-ը ստեղծում են «մարդկանց ազատության մենաշնորհ»։
«Սոցցանցերը ստիպում են մարդկանց հրաժարվել ինքնավարությունից, իսկ մարդկանց ուշադրությունը գրավող ուժն ավելի է կենտրոնանում փոքր թվով ընկերությունների ձեռքերում»,-նշել է Սորոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան