Մարուքյանը ԵԽԽՎ-ում Թուրքիային կոչ է արել զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի նիստում նախօրեին հրատապ քննարկվող «Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա» թեմայով Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրտաների և Լիբերալների քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել, որում մանրամասն ներկայացրել է Թուրքիայի կողմից խաղաղ բնակչության շրջանում իրականացվող ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության ռմբակոծման փաստերն ու Թուրքիային կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ բախումներից ու հարձակումներից և զորքերը դուրս բերել Սիրայի տարածքից։
Լուսավոր Հայաստան կուսակցությունից տեղեկացնում են, որ Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրատների և Լիբերալների քաղաքական խմբի անունից հայտարարել է, որ միանում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի այն կոչին, որով առաջարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ նիստ հրավիրել։
Միաժամանակ Մարուքյանը կոչ է արել նաև միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել հերթական հումանիտար աղետը կանխելու և Սիրիայում քաղաքացիական բնակչությանը պաշտպանության համար։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյան. Վերջապես կարող եմ փակագծեր բացել....
- Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում խոսել է փաստաբանների նկատմամբ տուգանքի նշանակելու կարգավորման մասին
- ԵԽԽՎ-ն Սարսանգի ջրամբարի մասին զեկույցի համահեղինակին կասկածում է Ադրբեջանի կողմից կաշառվելու մեջ
- Արփինե Հովհաննիսյան. ԵԽԽՎ-ում Ադրբեջանը ստացավ արժանի հակահարված
- Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ
- ԵԽԽՎ-ում կոռուպցիայի ու Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցողի շուրջ սկանդալը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան