Այս թվերը վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք. վարչապետ
Դավոսում հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր են քննարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը։
Անդրադառնալով նախորդ տարի երկկողմ առևտրատնտեսական ցուցանիշներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ աճ է գրանցվել ինչպես առևտրաշրջանառության, այնպես էլ ներմուծման և արտահանման ցուցանիշներում:
«Այս թվերը վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», - ասել է ՀՀ վարչապետը:
Կառավարության հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտուն և այնտեղ ռուսական բիզնեսի և կապիտալի ակտիվ ներգրավման հնարավորություններին:
Կարեն Կարապետյանը և Արկադի Դվորկովիչը խոսել են նաև գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության մասին: ՀՀ վարչապետը, մասնավորապես, ներկայացրել է անասնաբուծության բնագավառում Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ այն կարող է հետաքրքիր լինել ռուս գործընկերների համար:
Վարչապետը նաև մի շարք այլ բնագավառներ է մատնանշել, որտեղ Հայաստանը պատրաստ է նախագծեր իրականացնել պետություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով:
Հարակից հրապարակումներ`
- ԱԶԲ նախագահն 2018թ. առաջին կիսամյակում կայցելի Հայաստան
- Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահը վստահեցրել է՝ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու
- Մենք չափազանց հետաքրքրված ենք Նիդեռլանդների՝ գյուղատնտեսության ոլորտում ունեցած փորձով. վարչապետ
- Հայաստանը հետաքրքրված է ՏՏ ոլորտում Էստոնիայի փորձով. Կարեն Կարապետյան
- Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել. վարչապետ
- Կարեն Կարապետյանը համագործակցության խորացման հարցեր է «Ակցիոնա» ընկերության հետ
- Կարեն Կարապետյան. Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար
- Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ. Կարեն Կարապետյան