Հարավային Կորեայի հիվանդանոցներից մեկում հրդեհից զոհերի թիվը հասել է 41-ի
Հարավկորեական Միլյան քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ նշելով որ ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհի մասին։
Հրդեհից տուժածների ընդհանուր թիվն էլ հասել է 79-ին։
Հրդեհը տեղի է ունեցել հիվանդանոցի առաջին հարկում արտակարգ իրավիճակների սենյակում: Շինությունում մոտ 200 մարդ է եղել: Հրդեհը մարվել է բռնկումից 1ժամ 40 րոպե հետո:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել հիվանդանոցի հրդեհի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում