Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով Ուկրաինայում չորս մարդ է զոհվել
Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքում ուսումնավարժանքի ժամանակ Մի-8 ուղղաթիռ է կործանվել: Զոհվել է չորս մարդ, հայտնում է «Գազետա.ռու»-ն:
«19:35-ին հրդեհը տեղայնացվել է, մարումը շարունակում է: Կրակի մարման աշխատանքներին մասնակցել է վեց միավոր տեխնիկա և 25 հրշեջ»,- ասված է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինվորական ուղղաթիռ կործանվել է նաև Կալիֆորնիայում, մահացել է երկու մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում