Արփինե Հովհաննիսյան. Վերջապես կարող եմ փակագծեր բացել....
ԵԽԽՎ-ն ընդունել է ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհանիսյանը՝ ավելացնելով, որ վերջապես կարող է փակագծեր բացել:
«Ամիսներ առաջ անդրադարձել էինք բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների:
Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում: Մասմավորապես՝ երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիևան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և իհարկե, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների օկուպացիայի մասին և այլն:
Զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան»,-գրել է Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ն Սարսանգի ջրամբարի մասին զեկույցի համահեղինակին կասկածում է Ադրբեջանի կողմից կաշառվելու մեջ
- Արփինե Հովհաննիսյան. ԵԽԽՎ-ում Ադրբեջանը ստացավ արժանի հակահարված
- Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ
- ԵԽԽՎ-ում կոռուպցիայի ու Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցողի շուրջ սկանդալը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին