Մոտավորապես պատկերացնո՞ւմ ենք, թե ազգի քանի տոկոսն է դառնալու իմպոտենտ. Դավիթ Պիպոյան
Առանց սննդագիտական ուսումանասիրություններ անելու երբևիցե հնարավոր չէ կանխատեսել ԳՁՕ պարունակող սննդամթերքի հեռահար ռիսկերը մարդու առողջության վրա։ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ԳՁՕ-ների թեմայով այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:
«Մեր կենտրոնը հետազոտություն է իրականացնում, և մենք շատ լավ տիրապետում ենք, թե Երևանում ու հանրապետությունում որքան է կազմում ալրային հենքով մթերքների և կարտոֆիլի սպառումը։ Միանշանակ 400 գր և ավել՝ 300 գր ալրային հենքով մթերքներ և 100 գր կարտոֆիլ։ Բոլորը շատ լավ գիտեն, որ գենետիկորեն մոդիֆիկացված ցորենից ստացված ալյուրը, ինչպես նաև գենամոդիֆիկացված կարտոֆիլը պարունակում են ֆիտոէստրոգեններ։ Այսքան գրամ սպառման դեպքում մոտավորապես պատկերացնո՞ւմ ենք, թե ազգի քանի տոկոսն է դառնալու իմպոտենտ»,- հարց հղեց բանախոսը ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանին։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Մելիք-Նուբարյան. ԳՁՕ սննդամթերքի օգտագործումը կարող է առաջացնել մի քանի հնարավոր ռիսկեր
- Ինչո՞ւ պետք է գնանք «Մոնսանտոյի» դուռը, սերմ խնդրենք. բնապահպան
- ԳՁՕ պարունակող սնունդը քաղցկեղածին է. Կարինե Դանիելյան
- Էկոմթերքներով սնվելու են միայն հարուստների զավակները. Լուիզա Սարգսյան
- ԳՆ-ն նախաձեռնել է լսումներ անցկացնել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության թեմայով
- ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր՝ Գյուղնախում
- Գ. Ավետիսյան. Ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել ԳՁՕ պարունակող սննդամթերք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին