Սլովակ պատգամավոր. Սերժ Սարգսյանը հարցերին պատասխանեց հանգիստ ու ողջամիտ
«ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը թուրք և ադրբեջանցի պատգամավորների հարցերին պատասխանեց ողջամիտ ու հանգիստ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության ղեկավար Լյուբոշ Բլահանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ու պատասխաններին:
Նա Սլովակիայի խորհրդարանի անունից հարգանք է հայտնել Հայաստանին, երկու երկրների բարեկամությանը:
«Հայերը համարձակ ժողովուրդ են, նրանք շատ են տառապել: Նրանք մի երկրի օրինակ են, որը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, քանի որ հանդիսանումէ ԵԱՏՄ անդամ, միաժամանակ սերտորեն համագործակցում է նաև ԵՄ հետ, այն երկու ամիս առաջ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրեց»,-գրել է սլովակ պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան․ Երկու ինտեգրացիոն միավորումները հնարավոր է համատեղել՝ գործընկերների հետ անկեղծ լինելով
- ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարին հորդորեց հանդարտվել
- ՀՀ նախագահ. Մեր ժողովրդի համար վիրավորական կլինի, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին