Թուրքիան Սիրիայում գործողությունը կարող է ընդլայնել մինչև Իրաքի հետ սահման. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է Սիրիայում գործողությունն ընդլայնել մինչև Իրաքի հետ սահման։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Մենք մեր սահմանները մինչև Իրաք կմաքրենք ահաբեկիչներից։ Մանբիջը ևս կմաքրենք ահաբեկիչներից, ինչպես և խոստացել ենք։ Դիմում եմ նրանց, ովքեր մեզ կոչ են անում արագորեն ավարտել գործողությունը։ Եթե ձեր վրա հրթիռներ ընկնեին, դուք ի՞նչ կանեիք»,- ասել է Էրդողանը։
Նա նաև ավելացրել է, որ գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայում չի ոչնչացվի վերջին ահաբեկիչը։
Հարակից հրապարակումներ`
- Աֆրինում առկա իրավիճակը նոր իրողություն է ի հայտ բերում. արաբագետ
- Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում քրդերի հարցով բոլոր խոստումները խախտելու մեջ
- Դեսպանություն. Աֆրինում մեկ հայ է վիրավորվել
- Թուրքիան քրդերին կհարվածի Աֆրինի սահմաններից դուրս
- Թուրքիան հայտնել է Աֆրինում գործողության ժամանակ կորուստների մասին
- ԱՄՆ-ն զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին Աֆրինի հարցում
- Էրդողանը հայտարարել է Աֆրինում փաստացի ցամաքային գործողություն սկսելու մասին
- Ռուս զինվորականները լքում են Սիրիայի Աֆրին շրջանը
- Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին