Հրաձիգներն անհաջող են մեկնարկել Մյունխենի միջազգային մրցաշարում
Մյունխենում մեկնարկել է հրաձգության «H&N Cup» միջազգային մրցաշարը: Մրցումային առաջին օրը կրակագիծ մտած հայ հրաձիգներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Հայաստանի միակ ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում զբաղեցրել է 25-րդ տեղը:
10 մ օդամղիչ հրացան մրցաձևում հայ առաջատար հրաձիգ Հրաչ Բաբայանը որակավորման փուլում 40-րդն էր: Նույն մրցաձևում պատանիների պայքարում Հայկ Բաբայանն ու Նարեկ Ադամյանը, համապատասխանաբար զբաղեցրել են 38-րդ եւ 39-րդ հորիզոնականները: Աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը 26-րդն էր:
Այսօր կրակագիծ կմտնի Հայաստանի վերջին ներկայացուցիչ Մարիամ Միքայելյանը (հրացան):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան