Էկոմթերքներով սնվելու են միայն հարուստների զավակները. Լուիզա Սարգսյան
Հայաստանում ԳՁՕ պարունակող սննդամթերքի լայն կիրառությունը վնասելու է հատկապես անապահով խավին, քանի որ համեմատաբար մատչելի լինելու պատճառով այն մեծամասամբ սպառվելու է հենց այդ խավի կողմից: Իսկ էկոմթերքներով սնվելու են միայն հարուստների զավակները: Աժ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ԳՁՕ-ների թեմայով այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ նման մտահոգություն հայտնեց ԱԺ պատգամավոր Լուիզա Սարգսյանը:
Նրա խոսքով, քանի դեռ վերջնականապես ապացուցված չէ, որ գենափոխված սննդամթերքները չեն վնասում մարդու առողջությանը, չի բացառվում, որ մոտ ապագայում բազմաթիվ մարդիկ, դրանք կիրառելու հետևանքով առողջական լուրջ խնդիրների առջև կանգնեն:
Ի պատասխան՝ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը համաձայնեց, որ օրգանիկ մշակաբույսերը բնականաբար ավելի թանկ են:
Լսումներին ներկա բնապահպան Կարինե Դանիելյանն իր հերթին նկատեց, որ ի դեմս ԳՁՕ-ների կիրառման՝ մենք խաբում ենք օրգանիզմին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում շրջանառվող սերմերը 2-3 տարի փորձարկվում են. Փոխնախարար
- Մեր նպատակն է Հայաստանում զարկ տալ օրգանիկ գյուղատնտեսությանը. Աշոտ Հարությունյան
- ԳՆ-ն նախաձեռնել է լսումներ անցկացնել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության թեմայով
- ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր՝ Գյուղնախում
- Գ. Ավետիսյան. Ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել ԳՁՕ պարունակող սննդամթերք
- ԳՁՕ-ների առկայության մասին տեղեկատվությունն ավելի մատչելի կդառնա սպառողների համար