Օսիկյանին կփոխարինի Ռաֆիկ Հովհաննիսյանը. «Հրապարակ»
Երեկ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ազատվել է աշխատանքից։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔԿՎ պետի պաշտոնի հիմնական թեկնածուն Ռաֆիկ Հովհաննիսյանն է՝ համակարգի հնաբնակներից, ծնունդով Շամխորից՝ կալանավայրերի վարչության պետի առաջին տեղակալը։
«Նա դեռ սովետական տարիներին՝ 1982-ին, եղել է թիվ 1 քննչական մեկուսարանի հսկիչ, հետո ողջ կյանքում աշխատել է կալանավայրերում՝ հսկիչից հասնելով պետի պաշտոնի։ Այդ թվում՝ եղել է «Նուբարաշեն», «Կոշ» քրեակատարողական հիմնարկների պետը։ Սերտորեն առնչվել է սովետական կագեբեի, ապա ՀՀ ԱԱԾ-ի հետ։ Եվ 2005-ին նշանակվելով քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ՝ 13 տարի շարունակ երազել է զբաղեցնել պետի պաշտոնը և կոնկրետ «քայլեր» է ձեռնարկել այդ ուղղությամբ գրեթե բոլոր պետերի օրոք»,-հավելել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա