Բոլոնիայի համալսարանը՝ Եվրոպայի ամենագեղեցիկ բուհ
Times Higher Education-ի կազմած վարկանիշային աղյուսակով՝ Եվրոպայի ամենագեղեցիկ բուհ է ճանաչվել Բոլոնիայի համալսարանը: Այս մասին հայտնում է Euromag-ը:
«Բոլոնիայի համալսարանը ամենագեղեցիկն է Եվրոպայում»,- գրում են վարկանշային աղյուսակի հեղինակները՝ ընդգծելով համալսարանի կառույցների արժեքը ճարտարապետության, պատմության և մշակույթի տեսանկյունից:
Երկրորդ հորիզոնականում Սալամանկայի համալսարանն է (Իսպանիա), երրորդում՝ Կոիմբրայի համալսարանը (Պորտուգալիա): Լավագույն տասնյակում հայտնվել է Մոսկվայի պետական համալսարանը:
Նշենք, որ Բոլոնիայի համալսարանը Եվրոպայի անընդհատ գործող ամենահին համալսարանն է, գտնվում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում:
Իր գոյության ընթացքում Բոլոնիայի դպրոցը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն Իտալիայում, այլև ողջ Եվրոպայում։ Ընդունված կարծիքի համաձայն՝ միայն այստեղ կարելի էր խորապես ուսումնասիրել հռոմեական իրավունքը: Դրա համար այստեղ էր ձգտում Եվրոպայի առաջադեմ երիտասարդությունը. շատերը, ավարտելով ուսումը, իրենց հայրենիքներում տարածում էին դասախոսների ուսմունքն ու մեթոդները։ Համալսարանն այսօր ունի 85 հազարից ավելի ուսանող իր 11 դպրոցներում: Ունի մասնաճյուղեր Ռավեննայում, Ֆորլիում, Չեզենայում, Ռիմինիում, Բուենոս Այրեսում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները