Սաակաշվիլին նախատեսում է փետրվարի 4-ին երթ անցկացնել Կիևում
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է փետրվարի 4-ին Կիևի կենտրոնում անցկացել 2018 թվականի առաջին երթը։
«Փետրվարի 4-ին՝ ժամը 12-ին, մենք կհավաքվենք Կիևում։ Հավանաբար, մենք ավանդույթի համաձայն կշարժվենք Շևչենկոյի այգուց, իսկ հետո մեծ հավաք կլինի մայդանում»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է «NewsOne» ուկրաինական հեռուստաալիքի եթերում։
Հիշեցնենք, որ Կիևի Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Սաակաշվիլիի նկատմամբ տնային կալանք է սահմանվել՝ ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածի համար:
Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ մտադիր է «արդյունավետ օգտագործել տնային կալանքի ժամանակահատվածը»:
«Մտածում եմ՝ Կիևում վարձակալած իմ բնակարանում ինչ-որ հեռուստատեսային ստուդիայի պես մի բան ստեղծել»,- ասել է նա։