ՀՀ նախագահի խոսնակը՝ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու մասին
Aravot.am-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ վերաբերմունք ունի ՀՀ նախագահը՝ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցի վերաբերյալ:
Վլադիմիր Հակոբյանը մասնավորապես ասել է. «ՀՀ Նախագահին դիմել են այդ հարցով և, հաշվի առնելով պաշտպանության նախարարության ներկայացրած հիմնավորումները, Նախագահը հանձնարարել է դրական լուծում տալ այդ հարցին»:
«Արևելք» պարբերականի փոխանցմամբ, Սարգիս Հացպանյանի հոգեհանգստյան կարգը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 17:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու վերաբերյալ դիմում չի ստացել
- Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան