Կամավորական գործունեության դաշտում օրենսդրական նոր կարգավորումներ են կատարվել
Կամավոր աշխատանքն ու կամավորական գործունեությունը աշխարհի մի շարք երկրներում է ներդրված, և շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները պայմանագրի միջոցով կարգավորվեն: Հունվարի 27-ին «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում. ձեռքբերումներ և խնդիրներ» խորագրով գիտաժողովի ժամանակ այս մասին նշեց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Նա ընդգծեց՝ կամավորական գործունեության դեպքում կնքվողն աշխատանքային պայմանագիր չէ, դրանում մի շարք պարտականություններ ու իրավունքներ են ամրագրվում: Հայաստանում օրենսդրական փոփոխություն է կատարվել՝ այս դաշտն ամբողջապես կարգավորելու համար, այդ նպատակով նաև մի շարք սուբյեկտներ ու հասկացություններ են ներգրավվել օրենքում:
Կամավորական գործունեությունն անվարձահատույց ծառայություն է: Ըստ Սարգսյանի՝ պետք է հստակ կարողանալ տարանջատել վարձու աշխատանքը կամավորականից: Շատ դեպքերում կազմակերպությունները, լինելով շահույթ հետապնդող, կարող են ունենալ կամավոր աշխատողներ, ուստի օրենքով հաստատվելու է, որ շահույթ հետապնդելու նպատակով իրականացվող գործառույթի շրջանակներում չի կարելի կամավորների ներգրավել:
Կամավորներն աշխատանքի ընթացքում որոշակի գումար են ծախսում: Սարգսյանը նշեց, որ այդ հարցին ևս անդրադարձել են օրենսդրության շրջանակներում, նախատեսված է, որ այդ ծախսերը պետք է ունենան համարժեք փոխհատուցում:
«Պետք է լինեն ապահովագրական երաշխիքներ, որպես կամավոր կատարված աշխատանքները մեծ ռիսկեր են առաջ բերում, կարող է անհրաժեշտություն լինել օգնություն ցուցաբերել ֆորսմաժորային իրավիճակներում»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ նաև սոցիալական երաշխիքներ են սահմանվել՝ պետք է լինեն հստակ աշխատաժամեր: Թեպետ դրանք աշխատանքային հարաբերություններ չեն, բայց եթե նույնիսկ կամավորը ցանկություն է հայտնել 24 ժամ կամավորական աշխատանք իրականացնել, օրենքով նման բան չի նախատեսվում, այս հարցի կարգավորումը կապել են աշխատանքային օրենսգրքի համապատասխան կարգավորումների հետ: Օրենքով նախատեսվել է նաև կամավոր աշխատանք իրականացնողի հանգիստը՝ արձակուրդը:
Ըստ օրենքի՝ կարող են լինել կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ պայմանագրեր: Միջնաժամկետ և երկարաժամկետ պայմանագրերի ժամանակ կամավորական աշխատանք իրականացնողները կարող են հանգստի ժամանակահատված ստանալ, որը վարձատրվող չէ, այն հանգստի ժամ է և չի կարող լինել ավել, քան աշխատանքային օրենսգրքով նախատեսվում է:
Կա ռիսկ, որ մարդը, գրանցվելով իբրև կամավոր, երեք-չորս տարի կարող է ոչնչով չզբաղվել ու ասել՝ եղել եմ կամավոր, հետո խրախուսման ներկայացվել: Օրենքով նախատեսված են նաև հաշվառման մեխանիզմներ՝ կամավորները պետք է կարողանան հաշվառված լինել, որպեսզի իմանան՝ անհրաժեշտության դեպքում ում և ինչպես կարող են դիմել, նաև՝ ինչպես կարող են կամավորների ներգրավել: Կարգավորվել են նաև օտարերկրյա պետությունում մեր կամավորների և օտարերկրացիների՝ Հայաստանում կամավորական աշխատանք կատարելու հարաբերությունները:
Հարակից հրապարակումներ`
- Զավակները նույնքան պարտավորություն ունեն ծնողի նկատմամբ, որքան ծնողը՝ զավակի. Թադևոս Ավետիսյան
- Թանկացումների հետ կապված անհրաժեշտ քայլերն իրականացվում են. Արտեմ Ասատրյան
- ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային հաճախելիության ցուցանիշը 20 տոկոս է. Սմբատ Սաիյան
- Քաղաքացիներն ազատվում են որոշում կայացնողի հետ շփվելուց. Արտեմ Ասատրյան
- Սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ մեծանում է պետության պատասխանատվությունը. Արա Բաբլոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին