Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարկայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Գեներալ-մայոր Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում։