Հասարակություն 11:09 27/01/2018 Հայաստան

Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկանում է, որ արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:

Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:

Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:48
Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է...
Աղբյուր` Panorama.am
14:43
Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում
WTA-ն հրապարակել է նոր աղյուսակ
Աղբյուր` Panorama.am
14:42
Հսկա փոսեր Մամիկոնյանց-Ազատության պողոտա խաչմերուկում
Տիգրան Ավինյանի պաշտոնավարման օրոք Երևանում փոսերի պակաս չկա։ Տարածված տեսանյութում երևում են, թե ինչ հսկա փոսեր են Մամիկոնյանց-Ազատության...
Աղբյուր` Panorama.am
14:11
Վրաստանից հայտարարում են, որ Հարավային Օսիայի հետ հաշտեցումը կպահանջի երկուստեք ապաշխարանք
Վրաստանի և Հարավային Օսիայի ժողովուրդների հաշտեցումը ենթադրում է նաև ապաշխարանք և փոխադարձ ներողամտություն։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:46
Ես զբաղված մարդ եմ, տենց ոտքի վրա հանդիպումներ չեմ անում. Հակոբ Արշակյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման հնարավորության մասին
«Մեր մեջքի հետևում, չեմ կարծում, որ որևէ մեկը խոսել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Հակոբ Արշակյանը՝...
Աղբյուր` Panorama.am
13:42
Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է. կնքվեց փոխըմբռնման հուշագիր
Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին․ Կարեն Դեմիրճյանի անվան...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան
«Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ։ Ի սկզբանե ասել եմ այդ մասին»,-ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների...
Աղբյուր` Panorama.am
13:32
Մենք էլ ենք անհանգստացած Ադրբեջանի մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ. Անդրանիկ Քոչարյան
«Մենք էլ ենք անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ, որն Ադրբեջանն իրականացնում է  տարբեր երկրներից»,- ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
13:20
ՈՒՂԻՂ. Մեղադրական եզրակացությունում նկարագրված իմ որևէ գործողություն չի կարող բնութագրվել որպես հանցագործություն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայորմ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է արդարադատության նախկին նախարար...
Աղբյուր` Panorama.am
13:13
Եկել եմ Ազգային ժողովում, եթե ՔՊ խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ԱԺ-ում է՝ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպման։ Նա լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
12:45
Մարտական գործողություններ, պատերազմ կարող են հրահրվել ցանկացած ժամանակ. Սեյրան Օհանյան
«Մեր համար Արցախի հարցն ամենացավալին է, այն չի ավարտվել, որովհետև՝ Արցախի վերաբերյալ հակամարտությունն ավարտված չէ։ Ադրբեջանն իր հանցավոր...
Աղբյուր` Panorama.am
12:31
Հայազգի ռեժիսոր Սթիվ Զաիլյանն արժանացել է «Էմմի» մրցանակի
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության 76-րդ արարողությունը: Հայազգի ռեժիսոր և սցենարիստ Սթիվ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Եռաբլուրն այդքան մեծացնելու համար ներողությունը ո՞րն է, հայրենիքը կորցնելու համար ներողությունը ո՞րն է. Հայկ Մամիջանյան
«Ըստ մեր թողած սպառազինության գնման պլանի, նկատի ունեմ, որ պայմանագրերն ու գումարները դրա համար պատրաստ էին, նախատեսված էր գնել շուրջ 2500...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանի այսօրվա ներողությունը նախկին բոլոր ղեկավարների կողմից է՝ ուղղված իր ժողովրդին. ՔՊ-ական պատգամավոր
«Ինձ մոտ ընկալում կա, որ վարչապետի միտքն ամբողջությամբ տեղ չի հասել։ Վարչապետը  նորից անդրադարձել է այն հայեցակարգին, որը մեր...
Աղբյուր` Panorama.am
11:31
Փաշինյան. Ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է. «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետեւյալն է. ինչի՞...
Աղբյուր` Panorama.am
11:27
Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում է
Բրիտանական թանգարանում պահվող  Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, արդեն Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
11:26
Որևէ տեսակի համակարգ այս տեսակ ֆորսմաժորին չի կարող դիմանալ. Տիգրան Ավինյանը Երևանի հեղեղման մասին
«Ես իհարկե կհամաձայնեմ, որ մեր հեղեղատար և անձրևատար համակարգը բավական հին և մաշված է և այդտեղ էական ներդրումների կարիք կա»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ քիչ առաջ Երևանում հնչեցրած հայտարարությանը, գրում է. «Բաքու ժամանող...
Աղբյուր` Panorama.am
11:18
Սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով...
Աղբյուր` Panorama.am
11:04
Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան
«Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին»-  Երևանում Ֆրանսիայի Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
10:59
Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 12-ին ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:53
Սեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար
«Այցելելով Երևան՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ նշել Ֆրանսիայի բարեկամությունն ու աջակցությունը հայ ժողովորին ու կառավարությանը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
10:41
Վահե Հովհաննիսյան. Որպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Պարտությունը շատ դժվար բան է, այն ստեղծել է մինչև այս մեզ...
Աղբյուր` Panorama.am
10:29
Մենք շարունակելու ենք պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարար
«Մենք աջակցում ենք սահմանազատման գործընթացը՝ հիմնվելով սուվերենության և տարածքային ամբողջականության  սկզբունքների...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ադրբեջանի մայրաքաղաքում սուրացող մրցարշավորդներից կես մղոն հեռավորության վրա տանջանքների են ենթարկվում հայ պատանդները. The Sunday Times
Եթե դուք այն մարդկանցից մեկն ենք, որ հետևում է Բաքվում տեղի ունեցող «Ֆորմուլա 1» մրցաշարի Գրան Պրիին, ապա մի պահ մտածեք հետևյալի...
Աղբյուր` Panorama.am
10:07
Հոգեհանգստյան կարգ սեպտեմբերյան դեպքերի տարելիցին
Սեպտեմբերի 19-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ռոման Բալայանին շնորհվել է Ալեքսանդր Դովժենկոյի անվան Ուկրաինայի պետական ​​մրցանակը
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկիի հրամանագրով կինոռեժիսոր և սցենարիստ Ռոման Բալայանին շնորհվել է Ալեքսանդր Դովժենկոյի անվան 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
09:30
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում սեպտեմբերի 17-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նոր մահափորձ Թրամփի դեմ
ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափրոձ է տեցի ունեցել։ Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար
10:55 16/09/2024

Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}