Բաքվի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
Ականատեսները պատմել են Բաքվի կենտրոնում՝ «Մայիսի 28» մետրոկայարանի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի մասին:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, պայթյունը տեղի է ունեցել բազամահարկ բնակելի շենքում, ինչից հետո հրդեհ է բռնկվել:
Պայթյունի հետևանքով վնասվել է նաև հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնը: «Ազերւգազ»-ից հայտնել են, որ նախնական տվյալներով պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը:
«Հենց երեկ այդ հատվածում գազի խողովակաշարի վրա աշխատանքներ են իրականացվել: Նախնական տվյալներով, պատճառը գազի արտահոսքն է: Տեղի ունեցածի պատճառով դադարեցվել է հազարավոր բաժանորդների գազամատակարարումը: Զոհերի մասին տեղեկություններ չկան, կան տուժածներ»,-ասել է «Ադիգազ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուսլան Ալիևը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում