Քաբուլում պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել: Այս մասին գրում է RT-ն՝ վկայակոչելով այդ երկրում ՌԴ դեսպանության տրամադրած տվյալները: Ըստ դրանց, տուժածների թվում ռուսներ չկան:
«Նախնական տվյալներով, 10 մարզ զոհվել է, ևս 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Պայթյունը տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության նախկին շենքում»,-հայտնել են դեսպանությունից:
Միաժամանակ Աֆղանստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հզոր պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել 75 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում