Քրդերի տվյալներով՝ Աֆրինում իրենց հակառակորդների զոհերի թիվը հասել է 308-ի
Հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (Syrian Democratic Forces-SDF) ընդդիմադիր զինված խմբավորումների դաշինքը տվյալներ է հրապարակել Աֆրինում Թուրքիայի ու նրա կողմից կռվող «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող զինված խմբավորման կորուստների վերաբերյալ:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ քրդական «ANF» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հրապարակված տվյալների մեջ նշվում է, որ թուրքական զինված ուժերի ու ՍԱԲ-ի մարդկային կորուստները միասին վերցրած կազմում են 308, ընդ որում դրանցից 3-ը թուրքական բանակի սպաներ են, իսկ մեկը ՍԱԲ-ի մաս կազմող խմբավորումներից մեկի ղեկավարն է:
Նույն SDF-ի տվյալներով 7-րդ օրը շարունակվող բախումների հետևանքով քրդական կողմի զոհերը հասնում են 43-ի, որոնցից 3-ը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) կանանց թևի (YPJ) անդամներ են:
Թուրքական ներխուժումից ի վեր Աֆրինի շրջանում սպանվել է 59 խաղաղ բնակիչ վիրավորվել՝ 134-ը:
Հունվարի 26-ին, թուրքական կողմը ևս ներակայցրել էր տվյալներ Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» անվանումով գործողության շրջանակներում 2 կողմերի զոհերի մասին:
Ըստ այդ տվյալների՝ 1 շաբաթվա ընթացքում Թուրքիայի զինուժը կորցրել է 3 զինվոր, 11 հոգի էլ սպանվել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումից, որի հետ համատեղ է իրականացվում է գործողությունը:
Թուրքիայի բանակն ունի 130 վիրավոր, որից 82-ը արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից:
Ըստ թուրքական կողմի տվյալների՝ սպանվել է 343 քուրդ զինյալ:
Աղբյուրը հիշեցնում է, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Սիրիայում գործողությունը կարող է ընդլայնել մինչև Իրաքի հետ սահման. Էրդողան
- Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում քրդերի հարցով բոլոր խոստումները խախտելու մեջ
- Թուրքիան քրդերին կհարվածի Աֆրինի սահմաններից դուրս
- Չավուշօղլուն՝ Թիլերսոնին. «Քրդերի բերանով մի խոսեք մեզ հետ»
- Սիրիայում անկայունության նոր փուլ է սկսվում. Սաֆրաստյան
- ՄԱԿ. Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացումը ավերիչ հետևանքներ կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին