Եմենի ափերին 30 փախստական է խեղդվել
Եմենի ափերին՝ Ադենի ծոցում միգրանտներով լի նավակ է շրջվել: Նավակում եղել է 152 մարդ՝ 101-ը Եթովպիայից, 51-ը՝ Սոմալիից: Նրանք Յեմենից Ադենի ծոցով շարվելիս են եղել դեպի Արևելյան Աֆրիկա:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, նավակի շրջվել է դրա վրա բացած կրակի հետևանքով, ինչի պատճառով 30 մարդ է մահացել:
«Վերջին հինգ տարվա ընթացքում մենք անընդհատ կրկնում ենք մարդկանց կյանքի պաշտպանությունը աշխարհի ցանկացած կետում առաջնահերթ պետք է լինւ: Եվ Եմենը բացառություն չէ: Մենք մտահոգված ենք այդ պատահարի վերաբերյալ ստացած տեղեկություններից»,-ասել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավար Ուիլյան Սվինգը:
Կազմակերպությունը Եմենի ափերի պահպանության ծառայության հետ՝ համագործակցությամբ իրականացնում է միջադեպի քննություն: Կազմակերպությունը նաև աջակցություն է ցուցաբերում այն փախստականներին, ովքեր փրկվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին