Հիմնարկի տարածքում ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարություն չապահովող պաշտոնյաները կտուգանվեն. «Առավոտ»
«Առավոտ»-ը գրել է. «Երեկվա դրությամբ 156 քաղաքացի կողմ էր քվեարկել ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ամսին օրենքին և միայն 11 քաղաքացի՝ դեմ։
Օրենքի նախագիծը դրված է e-draft.am կայքում։ Բացի այն, որ ծխելը կարգելվի թանգարաններում, կինոթատրոններում, գրադարաններում, մարզադաշտերի տարածքներում, ռեստորաններում, սրճարաններում, հյուրանոցներում ու մոթելներում, խաղատներում, պատմամշակութային հուշարձանների և բնության հատուկ պահպանվող տարածքներում, տրանսպորտում, քաղաքացիները կտուգանվեն նաև տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, ինչպես նաև մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում ծխելու դեպքում։
Օրինախախտներն առաջին անգամ կտուգանվեն 250 հազար դրամով, 3 ամսվա մեջ նույն արարքը կատարելու դեպքում՝ 500 հազար դրամով։ Ի դեպ, 100 հազար դրամով էլ կտուգանվեն նաև պաշտոնյաները, որոնք չեն ապահովի իրենց հիմնարկի տարածքում ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարությունը և փակ տարածքներում ծխելու կանոնները։ Այս օրենքն ուժի մեջ է մտնում 2018թ նոյեմբերի 1-ից»։