Սոցփաթեթից օգտվելու համար նույնականացման քարտի առկայությունը դեռևս պարտադիր չի. «Փաստ»
Սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու և սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պայմանը կգործի մայիսի 1–ից: Այս մասին գրել է «Փաստ»-ը:
«Նախորդ տարի սահմանվեց, որ 2018 թ. հունվարից 1–ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու պարտադիր նախապայման է հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը: Միաժամանակ պետական մարմիններին հանձնարարվել էր նույնականացման քարտ ձեռք բերած աշխատողների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: Պետական մարմիններից ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2017 թ. դեկտեմբերի 20–ի դրությամբ սոցփաթեթի բոլոր շահառուները դիմել են ՀՀ ոստիկանության անձնագրային բաժանմունք՝ նույնականացման քարտ ձեռք բերելու նպատակով, սակայն նրանց միայն 80%–ն է ստացել այն:
Շահառուները սահմանված ժամկետում չեն ստացել նույնականացման քարտ անձնագրային բաժանմունքների ծանրաբեռնվածության պատճառով: Արդյունքում, այն շահառուները, ովքեր չունեն նույնականացման քարտ, չեն կարող օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից, այդ թվում՝ առողջապահական փաթեթից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: